ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Հայ «արևմտամետները» «զաչոտը» ստացել են, մնացել է քննությունը

Հայ «արևմտամետները» «զաչոտը»  ստացել են, մնացել է քննությունը
01.08.2024 | 10:32

Հայաստանի մասով որոշումները կայացվել են Մալթայում և Վատիկանում՝ հայկական բարձրագույն իշխանական էլիտայի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու մասնակցությամբ, որոնցից առնվազն մեկը Մալթայի ուխտի անդամ է:

Նիկոլը որոշումների կայացման այս գործընթացի հետ որևէ ներգրավվածություն չի ունեցել, ինքը շարքային դրածո է, իրականում՝ գործիք: Մինչ օրս որոշումները լիովին այլ տեղ են ընդունվում ու որպես հրահանգ՝ իջեցվում նրան: Նա էլ արանքում իր հետույքը պահելու տարբեր մանյովրներ է անում, մեկ՝ ժամանակ է իբր փորձում ձգել, մի օղակին մյուսով է փորձում բալանսավորել և այլն, և այլն:

ԽՍՀՄ-ի փլուզումն էլ այս երկու օղակներում կայացվեց՝ Գորբաչովի ակտիվագույն մասնակցությամբ: Ի դեպ, այն նույնպես ՀՀ-ից սկսվեց:

30 տարի ՀՀ-ում հետևողականորեն ու պլանավորված բուծված «արևմտամետների» մոտ այսօր քննաշրջան է. սրանց տարիներ շարունակ տրված գումարներից արդյունք ստանալու փուլում են.

հայ «արևմտամետները» «զաչոտը» ստացել են Արցախը հանձնելուն ամեն ձև աջակցելով, մնացել է քննությունը՝ ՀՀ-ն լուծարելը:

Ու սրանք անգամ Երևանը շատ շուտով հռչակելու են որպես հին թուրքական ու ադրբեջանական Էրիվան անունով քաղաք: Հավանաբար, մյուսներն էլ կողքից կանգնել-նայելու են:

4-5 տարի առաջվա ամեն ասած 2-3 տարվա հետոյի շեղումով է դառնում ընկալելի ու «բացահայտելի», ապա նաև թրենդային ու օրակարգի մաս՝ որոշների անհատական PR-ի մասով: Այ դրա համար էլ, կանխարգելելու փոխարեն, հեռացող գնացքի հետևից վիրտուալ քար եք նետում կամ էլ միգուցե շատ լավ էլ հասկանում եք, ուղղակի պատասխանատվության տակ մտնելու հարց է, բա ձեզ պետք է՞, չէ՞ որ կարևորը շոուն է:

Հ.Գ. Մ. Վ. Ժիրինովսկին ՌԴ-ի խորքային պետության՝ ռուս ու գլոբալ հասարակության հետ աշխատող ֆիգուրանտն էր, ով տասնամյակներ առաջ գեոպոլիտիկ գործարքների ու գործողությունների մասով միտումներ էր ֆիքսում ճշգրտագույն կերպով, իսկ աստղայինը տարած փորձագետներն ու քաղգործիչները նրա վրա ծիծաղում էին:

Իրականում Ժիրինովսկին էր ճիշտ, իսկ դուք... Դուք ի՞նչ, դուք մեկդ մյուսին լսում, վերարտադրում եք, որոշներն էլ ամեն տեսակ բառ ու տեքստ ասում են, որ մտքի իմիտացիա ստեղծեն:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 153

Մեկնաբանություններ